Ածական. ածականի համեմատության աստիճանները

Posted on 14.04.2019 by magnifier4

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գոյականի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.`խոշոր աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞ հարցերին: Ինչպիսի՞ երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի՞ շենք-բարձրահարկ շենք….

1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով  հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

Փոքրամարմին Աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում: Ձիավորները սրարշավ հասան մի ստվերախիտ դաշտավայր:
Անսպառ Երջանկություն պատել էր պատանու սիրտը: գազազած Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի կանաչապատ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին: վաղեմի Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

3.Դուրս գրիր բոլոր ածականները:

Առավոտյան (պայծառ) արևը շողում էր (կապտավուն) երկնքում: (Սառնորակ) ու (մաքուր) օդում տարածվել էր (երփներանգ) ծաղիկների (արբեցնող) բույրը: Անահիտը հագավ (վարդագույն) վերնաշապիկը, դրեց (ճերմակ) գլխարկը ու (երջանիկ) ժպիտով դուրս նայեց (կիսաբաց) լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան (հիասքանչ) օրով խենթացած:

4.Հետևյալ գոյականներից ստացիր ածականներ և գրիր:

հազարամյա Հնություն, զարմացնող մեծություն, մեծ լավություն, անվերջ երջանկություն, բարձր հնչեղություն, անսպառ ագահություն, մեծ ստորություն, անսպասելի հաջողություն, անվերջ լայնություն, անծայրածիր երկարություն:

Ածականի համեմատության աստիճանները

Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական սատիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օրինակ՝ լավ, բարի, գեղեցիկ…

Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելիպակաս բառերը, օրինակ` ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…

Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով,  օրինակ` ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…

Կատարիր առաջադրանքները

Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր,ավելի մաքուր անենա մաքուր, հին,ավելի հին,ամենա հին կարմիր, դաժան,ավելի դաժան,ամենա դաժան,կարճ ավելի կարճ ամենա կարճ:

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական,հրամանատար,ընկերներ,վտանգ,սիրելի)

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական,անձրև,հիշողություն,հորդառատ,հաճելի)

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական,սեր,քույր,Մարգարիտա,ջերմ,կրտսեր)

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (2 գոյական, 3 ածական,ծաղիկներ,զույգ,տոն,գունավոր,գեղեցիկ,հարսանեկան)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *