Խորենացին որպես Պատմահայր և ազգային մշակույթի խոշոր ներկայացուցիչ

Սհվսես հ֊տրենացին բացառիկ ու հան­ճարեղ անուն է հայոց պատմության մեջ: Նրան անվանում են Պատմահայր, Քերթո­ղահայրն փիլիսոփա: Նա սերունդներին է թողել ազգի պատմությունը՝ սկսելով անհիշելի ժամանակներից, առասպելա­կան պատմություններից մինչև իր ապրած ժամանակաշրջանը՝ 5-րդ դարը: Նրանից առաջ որևէ մեկն այսպիսի պատմություն չէր գրել: Ընդունված է համարել, որ Խորենացին հայերին տվեց իրենց ծննդյան վկայականը: Նա բացատրեց, թե ովքեր են հայերը, ինչ ծագում ունեն, որտեղից են գալիս:

Ինչպես մի թռչուն այս ու այն տեղից հավաքելով մի ծեղ, մի տերև, մի սեզ, մի փետուր, միակ իր կտուցի օգ­նությամբ հյուսում է բույն ձագուկների համար, այնպես էլ Խորենացին զանազան կցկտուր, անկապ, ավելի կամ պակաս հավանական տեղեկություններ այստեղից- այնտեղից հավաքելով, իր հմտության ու տաղանդի շնորհիվ կցկցել, միացրել, հարմարեցրել է իրար այդ նյութերը և ստեղծել է իր հոյակապ պատմագրական շենքը իր ազգի համար:

Ստեփան Մալխասյանց

Խորենացին իր ժամանակակիցներին և հետագա սերունդ­ներին ցույց տվեց, որ հայերը ծագում են Նոյի որդիներից, այսինքն աստվածաշնչյան ազգ են: Դրանով իսկ Պատմահայրը հայ ժո­ղովրդին դասեց ժամանակի քաղաքակիրթ ազգերի շարքը՝ միա­ժամանակ չկտրելով նրան իր դարավոր արմատներից (Հայկ, Արամ, Արա): Հայոց անցյալը հերոսական շատ էջեր ուներ: Խորենացին ցանկանում էր, որ իր հայրենակիցները լավ իմանան իրենց ազգի փառավոր անցյալը, հպարտանան իրենց հերոսներով և շարունակեն նախնիների արժանավոր գործերը:

Մովսես Խորենացին մեծ հայրենասեր էր։ Նրա համար ամենամեծ երջանկությունը փառավոր, անկախ, հզոր հայրենիք ունենալն էր: Իսկ հայրենիքին ծառայելը, այն շենացնելը մարդկային ամենամեծ առաքելությունն է: Նա իր մատյանով հենց այս էր ցանկանում ուսուցանել ապագա սերունդներին:

Մովսես Խորենացու կենսագրության մասին որոշ տեղեկու­թյուններ մեզ հասել են շնորհիվ նրա «Հայոց պատմության»: Այդ տեղեկություններից էլ իմանում ենք, որ Մովսես Խորենացին եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից և նրանց կողմից ուղարկվել Ալեքսանդրիա՝ ուսում ստանալու: Ալեքսանդրիայում ապագա Պատմահայրը սովորում է մի շարք գիտություններ: Փայլուն կրթությունը հնարավորություն է տալիս նրան դառնալու իր ժամանակի կրթված և բազմակողմանի զարգացած գործիչ­ներից մեկը:

Հայրենասեր պատմիչը հասկանում էր, որ հայ ազգի գոյա­տևման համար անհրաժեշտ են միաբանություն, համերաշխու­թյուն, ազգասեր թագավորներ, աշխատասեր ու ստեղծագործ ժողովուրդ:

Խորենացու «Հայոց պատմությունը» այն մշակութային արժեքներից է, որոնք երբեք չեն հնանում:

Խորենացու մեջ կա ինչ-որ արտակարգ, զարմացնող և կախարդող մի բան… Խորենացին հետագա բոլոր սերունդներին մոտ հեղինակ է: Ըստ երևույթին դա պետք է բացատրել խորաթափանց մտքով ու բացառիկ ներք­նատեսությամբ, որոնք օգնել են նրան իր պատմության մեջ՝ դարերի փորձի վրա ստեղծել հայ ժողովրդի պատմական բախտի փիլիսոփայությունը և կռահումներ անել ոչ միայն անցյալի, այլ նաև գալիքի մասին:

1 Քերթողահայր – բանաստեծների, գրողների մեջ երևելին՝ ամենանշանավորը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *